Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրաքյան Քրդստանի վարչապետը խորհրդարանին կոչ է արել նշանակել համընդհանուր ընտրությունների օրը

Իրաքյան Քրդստանի վարչապետը խորհրդարանին կոչ է արել նշանակել համընդհանուր ընտրությունների օրը
18.12.2017 | 13:38

Իրաքի քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին կոչ է արել խորհրդարանին որոշել համընդհանուր ընտրությունների օրը` հաղորդում է Rudaw հեռուստաալիքը: Բարզանին նամակ է հղել օրենսդիրներին, որով կոչ է արել երեք ամսում համաձայնեցնել Իրաքյան Քրդստանի խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրը:

Նամակում նշվում է, որ «ընտրությունների միջոցով իշխանության վերադարձը ժողովրդին լավագույն տարբերակն է, որը երաշխավորում է միասնության պահպանումը և քրդական տարածաշրջանի խնդիրների լուծումը»:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ